-
20.12.2013|
17:02
ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հերքեց վաղուց պտտվող այն լուրերը, թե Ամանորի նախաշեմին ձուն թանկանալու է` հավաստիացնելով , որ Հայաստանի շուկայում ոչ միայն ձվի դեֆիցիտ չի սպասվում, այլև` գնաճ: Ավելին, ըստ Ա. Հովհաննիսյանի, չի բացառվում, որ ամռանը հավկիթի գները նվազեն 6-7 տոկոսով:
-
06.12.2013|
11:39
Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։
Ծրագրի համակարգող Հովսեփ Ագանյանցը նշում է, որ իրենց հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի ռիսկերը, ինչպես նաև առաջարկել արդյունավետ և քիչ ծախսատար մեթոդներ, որոնք կնպաստեն արդեն իսկ դեգրադացված հողերի վերականգնմանն ու արդյունավետ օգտագործմանը։
-
05.12.2013|
12:11
Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն: Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է. բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը:
-
08.11.2013|
18:10
«Այս տարի, եղանակային պայմաններից պատճառով, լոլիկի բերքը ավելի քիչ էր, քան անցած տարի: Մթերումներն այս տարի 15 տոկոսով պակասել են: Հայաստանում վերջին տարիներին տոմատի ներմուծմամբ զբաղվող ձեռնարկությունները մի փոքր պակասել են, բայց, կարծում եմ, պահանջարկ լինելու դեպքում նրանք կբավարարեն այն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
-
08.11.2013|
16:38
Ստեղծվել է պահածոյագործների և հյութարտադրողներիչ միություն։
Հայաստանում այսօր գործում է մոտ 30 կազմակերպություն, որոնք զբաղվում են պահածոյագործությամբ և հյութերի արտադրությամբ: Մաքսային միությանն անդամագրվելը հայկական պահածոյի արտահանման առումով շահավետ է Հայաստանի և ՀՀ քաղաքացու համար:
-
08.11.2013|
16:19
«Ի՞նչ է արտադրվում մեր երկրում` ոչինչ, բացի ընդերքի հարստությունից, որը Աստված է տվել: Մենք արտադրում ենք սնունդ, դա նվաճում չէ: Աշխարհում չկա երկիր, որը սնունդ չարտադրի: Խնդիրը նրանում է, թե մեր սնունդը ինչպիսի՞ հեղինակություն ունի և ի՞նչ ծավալներով է արտահանվում»,-անդրադառնալով Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, ասաց Սպառողների միության նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ:
-
20.10.2013|
13:32
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա առթիվ՝ շնորհավորելով ոլորտի հետ առնչվող բոլոր մասնագետներին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
-
14.10.2013|
16:21
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է 2012 թվականից: Մրցույթի մասնակիցների տեղեկացմամբ մինչ օրս գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսի կոչմանն են արժանացել քսան կանայք` Հայաստանի բոլոր մարզերից, իսկ խրախուսական մրցանակի` վեց գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ.
-
11.10.2013|
16:38
«Այն, որ Հայաստանում վարելահողերի 40 տոկոսը չի մշակվում, Գյուլնազ տատի հեքիաթներն են: Պետության ներկայացրած ոչ մի թվի չեմ հավատում: Դրանք նկարած թվեր են: Իրականում ոչ թե հողերի 40, այլ 60-70 տոկոսը չի մշակվում, իսկ կառավարությունը ոչինչ չի անում, որ գյուղացին իրեն ապահով զգա և չհեռանա գյուղից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:
-
10.10.2013|
17:01
Գեղարքունիքի մարզի բնակիչները irates.am-ին պատմեցին, որ օրերս տեղացած ձյունը վնաս չի հասցրել իրենց ցանքատարածություններին: Ի ուրախություն իրենց, ցրտահարության դեպքեր չեն արձանագրվել: Պտղատու ծառերն ու բանջարեղենը «առողջ» են մնացել, չնայած` 4-5 աստիճան ցրտի առկայությանը.